Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Աջակցություն Արցախահայությանը» նորաստեղծ ՀԿ նախաձեռնող խմբի անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Աջակցություն Արցախահայությանը» նորաստեղծ հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամների հետ:

Նախագահը ողջունել է կազմակերպության նպատակը, այն է՝ աջակցել վերջին ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված արցախահայերից առավել խոցելի խմբերին, և պատրաստակամություն հայտնել աջակցել հետագա գործունեության ընթացքում:

Սամվել Շահրամանյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը որոշակիորեն կմեղմի վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացած, տուժած անձանց, ինչպես նաև անօթևան մնացած այլ կարիքավոր ընտանիքների սոցիալական ծանր վիճակը:

Հանդիպմանը նախագահ Շահրամանյանը պատասխանել է նաև «Աջակցություն Արցախահայությանը» հասարակական կազմակերպության անդամների բարձրացրած հարցերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն այցելել է «Եռաբլուր»

Հաջորդը

Ադրբեջանի և Նախիջևանի տրանսպորտային կապը պետք է վերահսկի ՌԴ անվտանգային դաշնային ծառայությունը. Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Իսրայելի բանակը ծրագրում է ավարտել գազայի շրջափակումն ու ռազմական գործողություններ սկսել

Իսրայելի պաշտպանության բանակը ծրագրում է 48 ժամվա ընթացքում ավարտել Գազայի շրջափակումը և ռազմական գործողություններ սկսել քաղաքի սահմաններում, հաղորդում…
Դիտել

Արցախի ՊԲ-ն հերքում է Բաքվին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, իբր ՊԲ ստորաբաժանումները հարավ-արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական…
Դիտել

Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով. «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ…
Դիտել

Վարչապետը մեկնել է Նյու Յորք. սպասվում է նրա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան մեկնել է Նյու Յորք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share