Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն այցելել է «Եռաբլուր»

Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հետ։

Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև նախանշվել են 2024 թվականի ընթացքում Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները։

Այնուհետև Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն

Հաջորդը

Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Աջակցություն Արցախահայությանը» նորաստեղծ ՀԿ նախաձեռնող խմբի անդամների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել, ներառյալ Արցախի ֆինանսների նախարարությանը, Գյումրիի համայնքապետարանինը, Հարավկովկասյան երկաթուղունը: Ներառյալ Արցախի…
Դիտել

Վարդան Այվազյանի կողմից ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վ.Ա.-ի…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ վարչապետի ելույթը Ազգային Ժողովում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցը։ Վարչապետն…
Դիտել

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կգումարի

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախանշված է սեպտեմբերի 21-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share