Ադրբեջանն ագրեսիվ պահվածքից չի հրաժարվելու քանի չի ստանալու վճռական ու կործանիչ հակահարված․ Շիրինյան

Ադրբեջան կեղծ/կվազի պետությունը ագրեսիվ պահվածքից չի հրաժարվելու այնքան ժամանակ, քանի նրա զինված ուժերը չեն ստանալու ՀՀ ԶՈՒ կողմից վճռական ու կործանիչ հակահարված։ Այս մասին գրել է ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանը։

«Ես չգիտեմ, թե ինչպես է երկիրը ՀՀ ԶՈւ Գլխավոր Շտաբը պաշտպանելու ադրբեջանական հնարավոր ագրեսիայից և ինչ դոկտրինայի շրջանակներում։ Տվյալ պարագայում նույնիսկ Զինված Ուժերի մարտունակությունն անգամ ինձ համար հաշիվ չէ։Քանզի շարունակվող տոտալ նահանջն ուղղակիորեն սպառնում է մեր անկախ պետականության կենսունակությանն ու ՀՀ ազգաբնակչության, ուղղակի իմաստով, անվտանգությանը։Մեր Հայրենիքում անգամ մեր ժողովրդի բուն գոյությանը։ Ես անգամ չգիտեմ, թե Ռուսական նացիոնալ- շովինիստական կազմավորումը քանի հայ ստորագույն լրտես հայ ունի մեր ԶՈՒ շարքերում ու ինչքան է ռսաստրուկ հայ խոլոպների անասնական գլխաքանակը մեզանում։

Բայց ես գիտեմ, որ Ադրբեջան կեղծ/կվազի պետությունը ագրեսիվ պահվածքից չի հրաժարվելու այնքան ժամանակ, քանի նրա զինված ուժերը չեն ստանալու ՀՀ ԶՈՒ կողմից վճռական ու կործանիչ հակահարված։ Ես չգիտեմ նաև , թե ով է դառնալու մեր ԶՈւ “գեներալ Զալուժնին”, բայց ես գիտեմ, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր Շտաբը պարտավո’ր է յուրացնել կ ա ն խ ա ր գ ե լ ի չ/պրևենտիվ պատերազմի դոկտրինան և տիրապետել կ ա յ ծ ա կ ն ա յ ի ն /բլից-կրիգ պատերազմի արվեստին։

Դա հնարավո՞ր է

Հռետորական հարց է։

Պարտավո’ր է։

Կյանքի գնով, նույնիսկ կաշվից դուրս գալու հաշվին։

Վե’րջ նահանջին ու ազգային դարավոր նվաստացումին։

Մեծ ու փոքր ցեղասպանությունների անվերջ շարքին։»,-գրել է ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում ռուսական ամեն կարգի ներկայություն ժամանակավրեպ ու վտանգավոր է. Շիրինյան

Հաջորդը

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին

Առնչվող նյութեր
Դիտել

Պաշտպանական ոլորտում Հայաստանի գործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու…
Դիտել

Փորձել են ապօրինի ճանապարհով 150 iPhone ներկրել

Օրերս ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել է Բավրա պետական սահմանի անցման…
Դիտել

Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի առաջարկությունների փաթեթը․ Արարատ Միրզոյան

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share