Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։

Պաշտպանը դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են արտահերթ նախնական զեկույցում։

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից է։

Ներկայումս շարունակվում են փաստահավաք աշխատանքները, որոնց վերջնական արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ներպետական իրավասու մարմիններին և միջազգային դերակատարներին։

Հանդիպման ընթացքում Պաշտպանն անդրադարձ է կատարել նաև հաստատության գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես դպրոցներում բուլինգի կանխարգելման, բացահայտման և լուծման ուղղությամբ գործուն մեխանիզմների ներդրման կարևորությանը, ինչպես նաև անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարին։

Դեսպան Լուկաս Ռոզենկրանցն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետությունից թաքցված՝ ճշտված 500.000.000 դրամի հարկային պարտավորությունից վերականգնվել է 250․000․000-ը

Հաջորդը

Ինձ համար Արցախի էջը փակված չէ. Լևոն Քոչարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Մանրամասներ Արցախում գրանցված միջադեպի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մարտի 25-ին Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին միջադեպ է տեղի ունեցել հայերի և…
Դիտել

Գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում,…
Դիտել

Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր…
Դիտել

Աննա Վարդապետյանի հրամանով՝ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արմավիրի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share