Ինձ համար Արցախի էջը փակված չէ. Լևոն Քոչարյան

«Պետք է փորձել ամեն ինչ անել, որ ապօրինի կալանքի տակ գտնվող մեր հայրենակիցները ազատ արձակվեն։ Սա իմ համար առաջնահերթություն է այս պահին». այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նորընտիր պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անելու պատգամավորը հատկապես այն դեպքում, երբ ընդդիմությունն իր օրակարգով չի շարժվում այս պահին։

Լրագրողի հարցին՝ հայկական Արցախի էջը փակվա՞ծ է, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Ինձ համար փակված չէ։ Հասկանում եմ, որ, միգուցե, շատերի համար իրատեսական չէ սա։ Ասում են՝ դե արդեն կորել–գնացել է, բայց՝ չէ․ ինձ թվում է՝ պետք է այդպես չմտածենք, պետք է փակված չհամարենք էջը ու պետք է ետ վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք ու բացենք, որի համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը, իշխանությունը պահել՝ որպես այդպիսին, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների պահանջն իրենց միջոցով հստակ ձևակերպվի»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին

Հաջորդը

Կա որոշում ընդլայնել դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները․ ԱԳ փոխնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր վերսկսվել են զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

Վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որը դադարեցվել էր հոկտեմբերի…
Դիտել

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը․ Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ՝ և Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ բարբարոսությունը, և հայ…
Դիտել

Կոնգրեսական Փալոնեն կոչ է արել ԱՄՆ-ին կանգնեցնել Ալիևի վտանգավոր գործողություններն ընդդեմ Արցախի

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կոչ է անում Միացյալ Նահանգներին հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share