Անահիտ Մանասյանն ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նոյեմբերի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ընտրել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ:

ԽԿԿ-ն ստեղծվել է համաձայն Եվրոպայի խորհրդի «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիայի», որը ուժի մեջ է մտել 1989 թվականին: Այն գործում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում։ Կոմիտեն կազմված է անկախ և անկողմնակալ փորձագետներից՝ իրավաբաններից, բժիշկներից, հոգեբաններից և այլ մասնագետներից: 

Կոմիտեի անդամներն այցելություններ են իրականացնում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ազատությունից զրկման վայրեր, որոնք ներառում են քրեակատարողական հիմնարկները,  ոստիկանության ստորաբաժանումները, ձերբակալվածներին պահելու վայրերը, հոգեբուժական կազմակերպությունները, սոցիալական խնամք տրամադրող հաստատությունները, միգրացիոն կենտրոնները և այլն: ԽԿԿ-ի պատվիրակություններն օգտվում են ազատությունից զրկման վայրեր անսահմանափակ այցելության և անարգել մուտք գործելու իրավունքից: Նրանք կարող են առանձնազրույց ունենալ ազատությունից զրկված անձանց հետ և ազատորեն շփվել ցանկացած անձի հետ, որը կարող է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել:

Անահիտ Մանասյանի անդամակցության ժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առաջիկայում Ուրուգվայում կբացվի Հայաստանի դեսպանատունը

Հաջորդը

Անձնագրում ելքի կնիքի պահանջը հանվում է 2024 թ. հունվարի 1-ից

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում…
Դիտել

Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով

Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երեկ…
Դիտել

Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել: Ինչպես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share