Անձնագրում ելքի կնիքի պահանջը հանվում է 2024 թ. հունվարի 1-ից

Հայաստանից դուրս գալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում (ելքի կնիք) կատարելու վերաբերյալ պահանջը չի գործելու 2024 թ. հունվարի 1-ից։

«2023 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունել է փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան որոշում, համաձայն որի՝ 2024 թ. հուվարի 1-ից ՀՀ տարածքից դուրս գալու համար ՀՀ քաղաքացիները կազատվեն իրենց անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու պահանջից։

Մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ սահմանը հատող անձանց համար կարգավորումը դեռ գործում է, և կնիքի առկայությունը անձնագրում պարտադիր է։

Նշված փոփոխությունների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ծանուցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին։

Գործնականում հնարավոր է, որ առանձին պետությունների որոշ սահմանային անցակետերում անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները դեռևս պատշաճ կերպով իրազեկված չլինեն այս փոփոխությունների մասին։ Նման դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի ստորև նշված հղումներից՝ որպես օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջի վերացման պաշտոնական ապացույց»,- ասված է հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անահիտ Մանասյանն ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ

Հաջորդը

Հայաստանի ինժեներական ոլորտը պիտի մրցակցային դառնա համաշխարհային շուկայում»․ EngineerX-ի հիմնադիր Վահե Նիկողոսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Զելենսկին Չինաստանի նախագահին հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել երկրում հյուրընկալել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։  «Մենք պատրաստ ենք նրան տեսնել…
Դիտել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Politico Europe» պարբերականին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Politico Europe» պարբերականին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ. Հարց – Պարոն…
Դիտել

ՊԵԿ-ում հյուրընկալվել է ԵՄ փորձագետների խումբը

Մեկնարկել է Եվրոպական Միության Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքների (TAIEX) շրջանակում իրականացվող «Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման գծով…
Դիտել

Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերին. փոխվարչապետ

Կառավարությունը մի շարք ծրագրեր ունի աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներին, մարզերին, այս դեպքում՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share