Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը կայացել է ք. Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու առկա հումանիտար խնդիրներին՝ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները՝ հայտնի սկզբունքներին համապատասխան, և վերջիններիս Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի, որոնց համատեքստում նախարար Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով նաև տարածաշրջանի կայունության համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարների շուրջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայում հումանիտար հրադադարը ելք չի համարում

Հաջորդը

Միրզոյանը և Բորելը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ COVID-19 համավարակը հեռու է ավարտվելուց

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը նախազգուշացրել է, որ COVID-19 կորոնավիրուսային համավարակի ավարտը մոտ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս…
Դիտել

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին…
Դիտել

Հենց Արևմուտքը հայտնվեց հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրները․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում…
Դիտել

Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների 9-րդ տեղում է

Համաձայն World Population Review 2023 հարթակի վարկանշային աղուսյակի՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների շարքում զբաղեցրել է 9-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share