ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայում հումանիտար հրադադարը ելք չի համարում

Իսրայելապաղեստինյան հակամարտության գոտում հումանիտար հրադադարը ելք չէ, ՄԱԿ-ը շարունակում է պնդել, որ հաստատվի զինադադար և անհապաղ ազատ արձակվեն բոլոր պատանդները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամաթի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Հումանիտար հրադադարը քայլ է ճիշտ ուղղությամբ, այն հույսի խորհրդանիշ է, բայց այն չի լուծում մեր առջև ծառացած հիմնական խնդիրները: Հետևաբար, մենք պնդում ենք, որ հաստատվի հումանիտար զինադադար, որը կհանգեցնի բոլոր բանտարկյալների անվերապահ և անհապաղ ազատմանը և հնարավորություն կտա մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատվածի բոլոր բնակիչներին, որտեղ էլ նրանք լինեն», – ասել է Գուտերեշը:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև քառօրյա հրադադար էր հաստատվել նոյեմբերի 24-ին։ Հրադադարի ավարտից հետո դրա գործողության ժամկետը ևս երկու օրով երկարաձգվել էր։ Այս օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իր մոտ պահվող 240 պատանդներից ավելի քան 80-ին։ Դրա դիմաց Իսրայելն ազատել է պաղեստինցի 180 բանտարկյալի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

«Может завтра, может послезавтра»․ ընդդիմության երկընտրանքը

Եղանակով պայմանավորված ընդիմջումներով երկիրն ու Արցախը փրկողները կանգնած են բարդ երկընտրանքի առաջ։ Երկընտրանք, որը ցանկացած պարագայում կլինի փողոցի…
Դիտել

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանին և Բաքվին փոխանակել կալանավորված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Այժմ լավ պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև «բոլորը բոլորի համար» սկզբունքով գերիների փոխանակման համար, ասել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share