Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ

Մարտի 21-ին պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելու ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ ԱԳ նախարարի այս պատմական այցը, ինչպես նաև երկու երկրների մայրաքաղաքաներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն են։

Արարատ Միրզոյանը և Օմար Պագանինին մեծապես կարևորել են ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակին համահունչ առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացումը, ինչպես նաև կրթական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա նոր հնարավորությունների առավելագույնս օգտագործումը։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման մեխանիզմի արդյունավետությունը՝ հաստատելով հաջորդ խորհրդակցությունները Երևանում անցկացնելու մտադրությունը։

Երկու նախարարներն ընդգծել են նաև Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի յուրովի դերը հայ և ուրուգվայցի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Այս համատեքստում հիշատակվել է այն, որ Ուրուգվայը, նախորդ դարասկզբին ապաստան տալով Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին, 1965 թվականին առաջինը ճանաչեց ցեղասպանությունը, իսկ այսօր իր հասարակական քաղաքական կյունքում տեսնում է հայ գործիչների, մասնագետների նշանակալի ներդրումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ և միանշանակ ճանաչման կարևորությունը, որը պետք է հիմնված լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա և ծառայի որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման քաղաքական հիմք։

Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, վերջինիս միջոցով Հարավային Կովկասի և դրանից անդին ընձեռնվող տնտեսական հնարավորությունները։

Արարատ Միրզոյանն ընդգծել է ներկայիս՝ մարտահրավերներով լի, խարխլված աշխարհակարգի պայմաններում միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին միջազգային հանրության կողմից հավատարմության կարևորությունը, ինչի բացակայությունն է, որ շարունակաբար հանգեցնում է նոր սրացումների։ ՀՀ ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի կողմից Հայաստանի համար առանցքային հարցերի շուրջ մինչ օրս արտահայված դիրքորոշումների համար։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների հասցեագրման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործ ունենք ռուս-ադրբեջանական հերթական դավադրության հետ․Հարություն Մկրտչյան

Առնչվող նյութեր
Դիտել

«Հապոելի» ֆուտբոլիստ եղբայրները սպանվել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից

Իֆթահ և Յոնաթան Կուց եղբայրները, որոնք հանդես են գալիս Թել Ավիվի «Հապոելի» երիտասարդական թիմում, սպանվել են ՀԱՄԱՍ-ի հարձակման…
Դիտել

Հայտնի է Փաշինյանի, Ալիևի, Միշելի, Շոլցի և Մակրոնի հանդիպման ժամը

Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևին հարակից Բուլբոակա քաղաքի ամրոցում տեղի կունենա  Եվրոպայի քաղաքական համայնքի հերթական հանդիպումը։ Հանդիպման մասնակիցների թվում…
Դիտել

Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին

Արտակարգ իրավիճակների նախարարությունից, որ հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան…
Դիտել

Հայնտաբերվել է խաբեությամբ 2 միլիոն 360 հազար դրամի ապրանք հափշտակած անձը

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել: Նա հայտնել էր, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share