ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ դեսպանին

Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ:

ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն ընդունել են ՌԴ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ փրկարարները շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի և Սիրիայի քաղաքներում

Սույն թվականի փետրվարի 8-ին հատուկ չվերթով Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել…
Դիտել

«Դիմադրություն» շարժումը Շիրակում դիմադրության հանդիպեց

Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել էին մարզի մուտքը և թույլ չէին տալիս «Դիմադրության» շարժման ներկայացուցիչներին մուտք գործել Շիրակի մարզ։…
Դիտել

Կրեմլի քարոզիչները սփյուռքում ծածանում են կարմիր դրոշը՝ հակազդելու Արևմուտքի քաղաքականությանը. Րաֆֆի Փափազյան

Կրեմլի քարոզիչները սփյուռքում ծածանում են կարմիր դրոշը՝ հակազդելու Արևմուտքի քաղաքականությանը: Վերջերս մենք նկատել ենք, որ լինի Հայաստանում, թե…
Դիտել

Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Զրուցակիցները բարձր են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share