«Արցախի գորգագործական մշակույթը»․ ներկայացնում է գորգագետը

Օրերս Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Արցախի գորգագործական մշակույթը» խորագրով։ Բանախոսը՝ գորգագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխունջ Պողոսյանն էր։

Դասախոսության սկզբում բանախոսը նշեց, որ Պատմական Հայաստանի գորգագործական կենտրոնների թվում իր առանձնահատկություններով, տիպերի բազմազանությամբ մեծ նշանակություն ունի արցախյան գորգագործական մշակույթը: Պատահական չէ, որ ուսումնասիրողները հայկական գորգերի շարքում առաջին հերթին հիշատակում են արցախյան գորգերը:

«Արցախը Մեծ Հայքի այն նահանգներից էր, որը ուներ ներքին ինքնավարությու և ինքնուրույնությունը, որոնք անդրադարձել են մշակույթի, հատկապես գորգագործության վրա», – ասաց Պողոսյանը։

Անդրադառնալով արցախյան ծագումով գորգերի խմբերին ու առանձին տիպերին՝ բանախոսը նշեց, որ դրանք աչքի են ընկնում բազմազանությամբ և կոնկրետ ուղղվածությամբ․ «Արցախի գորգագործական մշակույթի բազմադարյա ավանդույթներն ինքնին հիմք են հանդիսացել գորգերի մի քանի տասնյակ տիպերի ու դրանց հարյուրավոր տարբերակների ձևավորման համար»։

Պողոսյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց հայատառ արձանագրությամբ առայժմ ամենահին`1202 թվականին գործված «Եռախորան» գորգը։ Այն պահվում էր Վիեննայի արդյունաբերության պատմության թանգարանում։ Դեռևս 1895 թ.-ին գորգը հրատարակել էր արևելագետ Ալոիզ Ռիգլը որպես հայոց գորգարվեստի մի ուշագրավ նմուշ։

Այն ներկայացնում է հայկական գորգագործական մշակույթի տարրեր եռախորանը՝ երեք սյուներով, կենտրոնական հորինվածքը, ջրաբերդ գորգերին ճաճանչազարդ տարբերակը և դասական գորգերին բնորոշ պատկերներ։

««Եռախորան»-ի կարևորությունը կայանում է նրանում, որ այն հնագույն թվագրված ու հիշատակարան ունեցող գորգն է», – ամփոփեց Պողոսյանը։

Հեղինակ՝ Աննա Հարությունյան,
ՀՊՄՀ, 3-րդ կուրս

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եվրո-2024-ի խմբային փուլի վիճակահանության արդյունքները

Հաջորդը

Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

15 երկրներ վերացրել են մուտքի սահմանափակումները ՀՀ քաղաքացիների համար

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են որոշ երկների կողմից COVID-ով պայմանավորված սահմանափակումները վերացնելու մասին։ Նոյեմբերի 30-ին Ավստրիա մուտք գործելու…
Դիտել

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել բանակին նվիրված հուշադրամներ (լուսանկարներ)

ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի ապրիլի 14-ից շրջանառության մեջ է դնում 4 հուշադրամ: Դրանք են` Հայոց բանակի կազմավորման…

Իմ մոտ, բացի այն, որ բիձայացել եմ, շատ ուրիշ բաներ տեղի չեն ունեցել․ Աղազարյանը Վարդանյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթւոմ մեկ-երկու դրվագ պատմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ…
Դիտել

Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ՝ Երևանում

Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ` Երևանում. նախաձեռնվել են քրեական վարույթներ։ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, գրեթե…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share