Արցախից 10 բուժառու տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ օգոստոսի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին,  անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Հաջորդը

Անազատության մեջ գտնվող անձը ՄԻՊ աջակցությամբ վիրահատվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր

Փետրվարի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ: Նախարար Պապիկյանն…
Դիտել

Մարտակերտի հատվածում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքերը վերադարձել են ելման դիրքեր

Ապրիլի 15-ին Արցախի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում…
Դիտել

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի հնչեցրած պատրաստակամությունը

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի արգելափակման ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային աճող լարվածության ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share