Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկա է գտնվել Հայաստանի առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման և զարգացմանն ուղղված «Հիբրիդ» լաբորատորիան (Medical&Health), DDC (Digital Diagnostic center) և MDS (Medical Dental Shop) կենտրոնների պաշտոնական բացմանը: Այս մասին տեղեկցնում է առողջապահության նախարարությունը։

Արտակ Ջումայանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել աշխատանքներին: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել կատարվող աշխատանքի համար և ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջան ապրող երկրի համար առավել քան կարևոր է նմանատիպ գործունեությունը:

Նշենք, որ ի սկզբանե երեք կենտրոնների համատեղ ծրագրի նպատակն է եղել պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինծառայողների համար ֆրանսիացի գործընկերների հետ միասին անվճար պրոթեզավորում իրականացնելը: Արդյունքում՝ շուրջ 11 վիրավոր զինվորի համար արդեն աճեցվել են տիտանե պրոթեզներ: Նրանք բարեհաջող վիրահատվել են, վերադարձել բնականոն կյանքի:

Կենտրոնը միավորում է տարբեր ոլորտների մասնագետների՝ վնասվածքաբան-օրթոպեդներ, բժիշկ-նյարդավիրաբույժներ, դիմածնոտային բժիշկներ, բժիշկ ստոմատոլոգներ, ինժիներներ, ատամնատեխնիկներ:

«Հիբրիդ» լաբորատորիան լազերային աճեցման նորագույն տեխնոլոգիայով տիտանից հոդային գլխիկներ, իմպլանտներ, և պրոթեզներ է արտադրում՝ վերջույթներ կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային և գանգուղեղային խնդիրներ ունեցող անձանց համար:

DDC կենտրոնը, հագեցած է գերժամանակակից թվային տեխնոլոգիաներով և հմուտ անձնակազմով: Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս պացիենտի ֆիզիկական պատկերից ստանալ վիրտուալ պատկեր՝ մաքսիմալ ճշգրտությամբ: Կենտրոնում կատարվում է դիմածնոտային թվային ախտորոշում, թվային օրթոպեդիա և օրթոդոնտիա, իմպլանտացիայի թվային պլանավորում, լաբորատոր նմուշառում:

MDS (Medical Dental Shop) կենտրոնն ապահովում է եվրոպական առաջատար ընկերությունների հետ կապը՝ ներկայացնելով լավագույն սարքավորումներն ու ապրանքատեսականին:

Այսօր վիրավոր զինծառայողներին օգնելուց բացի՝ ծրագիրը նպատակ ունի Հայաստանը դարձնելու նորագույն տեխնոլոգիա կիրառող տարածաշրջանային կենտրոն, ինչը կնպաստի առողջապահական տուրիզմի զարգացմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Հաջորդը

Շնորհավոր անկախությանդ տոնը, Հայաստա՛ն։ԱՄՆ Դեսպան Թրեյսիի ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում ոչ ռեզիդենտների ավանդներն աճել են ավելի քան 70 տոկոսով

Հայաստանում ոչ ռեզիդենտների ներդրած ավանդների ծավալն աճել է 70,4 տոկոսով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասուլիսում ասաց ԿԲ…
Դիտել

Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել, 12 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Հրազդանի թիվ 11 դպրոցում տեղի ունեցած միջադեպից։ «Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share