Արդարադատության փոխնախարարի խոսքը, խեղաթյուրել են 

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով փոխնախարար Արմենուհի Հարությունյանի՝ ԱԺ-ում երեկա արած հայտարարությունները։

«Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած պատվավոր կոչումների չեղարկման նախագծի հետ կապված որոշ լրատվամիջոցներ և անհատներ՝ սխալ ներկայացնելով Արդարադատության փոխնախարարի խոսքը, խեղաթյուրել են այն: Տիկին Արմենուհի Հարությունյանը, մինչդեռ, իր ելույթում նշելով հարգարժան մի քանի մշակութային գործիչների անուններ, ասել է, որ այս մարդկանց հարգում և սիրում են, բայց շատերը չգիտեն, թե այդ հարգարժան մարդկանցից ով ունի վաստակավորի կոչում: Ընդգծենք, որ ժողովրդի սերը չափելի չէ, և այս վաստակավոր մարդիկ ոչ թե կոչումներ ունենալու համար են ճանաչվում հանրության կողմից, այլ իրենց կատարած աշխատանքի և թողած գործի շնորհիվ, իսկ հարգանքը՝ կոչումների փոխարեն, նրանց ժառանգությունը մշտապես լուսաբանելու, ճանաչելի դարձնելու մեջ է»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, Հարությունյանն ասել էր. «Մի քանի ազգանուններ ընթերցեմ․ Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ, ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, որևէ մեկս միթե ճանաչո՞ւմ է այս անձանց որպես ժողովրդական արտիստ։ Եթե հիմա հարցում անենք, ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչելու։ Այո լավ չէ, բայց որևէ մասնագետի խրախուսելու համար պարտադիր չէ պետության կողմից նրան շնորհել ժողովրդական արտիստի կոչում»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը պատրաստ է իր իրավազորությունների ներքո ճանապարհներ տրամադրել Ադրբեջանին․Պապոյան

Հաջորդը

Բաքվի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում ծանր հետևանքներ կունենա

Առնչվող նյութեր
Դիտել

Անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման։…
Դիտել

Ապամոնտաժվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում գտնվող գովազդային վահանակը

Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքը մշտապես աչքի է ընկել յուրահատուկ ճարտարապետությամբ։ Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ վերականգնելով հանրապետական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share