Բաքվի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում ծանր հետևանքներ կունենա

Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։

«Մենք սերտ կապի մեջ ենք եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ՝ առանց հոգնելու կրկնելով մեր աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հիմնախնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն։ Մեր հաղորդակցության ուղիները մնում են բաց։ ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա։ Մենք մնում ենք հաստատուն այս դիրքորոշման մեջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում են իրենց ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման համար», – ասել է Ստանոն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արդարադատության փոխնախարարի խոսքը, խեղաթյուրել են 

Հաջորդը

Արարատ Միրզոյանի արտերկիր կատարած 40 այցերից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը նշանակվել է հունիսի 28-ին

Իրանում նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո նախագահի արտահերթ ընտրությունը նշանակվել է հունիսի 28-ին՝ հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։ Թեկնածուների…
Դիտել

Այս դեպքը չի մոռացվելու, սպասում ենք իշխանության արձագանքին. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձել է դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին։ Ազգային ժողովում Սեյրան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share