Այս դեպքը չի մոռացվելու, սպասում ենք իշխանության արձագանքին. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձել է դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Ազգային ժողովում Սեյրան Օհանյանը նշեց, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ շենքում տեղի է ունեցել «հերթական խուլիգանությունը»: Պատգամավորի ընդգծեց՝ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքը չի մոռացվելու։

«Երեկա Աժ շենքում տեղի է ունեցել հերթական խմբակային խուլիգանությունը՝ Խորհրդարանական պատգամավորների մասնակցությամբ: Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել այս շենքում իբր անվտագություն ապահովող ՊՊԾ-ն: Սա եւս մեկ անգամ հուշում է, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորած եւ այլ շենքից հրահանգված: Եթե իշխող ուժը ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին են, եթե ուզում են մինչեւ վերջ վարկաբեկել պետական ինստիտուտները, ապա ճիշտ գիծ են ընտրել: Իսկ եթե ուզում են շեղել հանրության ուշադրությունը Սյունիքի միջանցքի թեմայից, գերիների մասին խայտառակ հայտարարություններից, բյուջետային միջոցների մսխման հաշվետվությունից եւ Արցախի թեմայով Հայաստանի ղեկավարությանը Ռուսաստանի ապտակից, ապա դա նրանց չի հաջողվելու: Այս դեպքը չի մոռացվելու: Սպասում ենք իշխանության արձագանքին»,- նշել է Օհանյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի համար. Մհեր Գրիգորյան

Հաջորդը

Գնահատում ենք, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ. Տիգրան Խաչատրյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման օրերը

Կառավարությունն այսօր ընդունեց ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը։ Այսպես, Կառավարությունը որոշեց հայտարարել 2022 թվականի հոկտեմբերի…
Դիտել

Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմի նահատակների

Սեպտեմբերի 27-ին, մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ…
Դիտել

Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը»,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share