Արգենտինան պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում նրա կատարած աշխատանքի և հայ-արգենտինական հարաբերությունների ամրապնդման համար:

«Ես չեմ կասկածում, որ հայ-արգենտիանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և 1992թվականից ի վեր դրանք շարունակական վերելք են ունեցել: Անցած երեք տարիների ընթացքում մենք զգացել ենք Ձեր անձնական սրտացավությունը այս դժվարին ժամանակներում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Իմացած եղեք, որ այս իրավիճակում մեր բարեկամների ու գործընկների աջակցությամբ ենք կարողանում որոշումներ ընդունել երկրի կայունությունն ու զարգացումն ապահովելու համար»,- նշել է նախագահը:

Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Գրեթե երեք տարի Հայաստանում աշխատելուց հետո ես վերադառնում եմ Արգենտինա այստեղ թողնելով շատ ընկերների և վստահեցնում եմ, որ Դուք էլ ի դեմս ինձ, ունեք նոր ընկերոջ Արգենտինայում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա սերտ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, այս կապակցությամբ դեսպան Վերգարան տեղեկացրել է, որ Արգենտինան առաջիկայում պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան բռնի տեղահանվածներին աջակցության նպատակով:

Մտքեր են փոխանակվել նաև ընդհանուր տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ, այս համատեքստում դեսպան Մարիանո Վերգարան ընդգծել է, որ Արգենտինան լիարժեքորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական կողմը հրաժարվեց Բիշքեկի հանդիպումից․ հարց է առաջանում՝ Հայաստանն ուզո՞ւմ է խաղաղություն. Ալիև

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը վախենում է կատարել հանրային պահանջը.Կարեն Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

2023-ին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժում է ստացել գրեթե 1000 շահառու և քաղաքացի

Վերականգնողական բուժման՝ շուրջ 50 հազար պրոցեդուրա՝ մեկ տարվա ընթացքում: Միայն 2023 թվականին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժում է…
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share