Հայկական կողմը հրաժարվեց Բիշքեկի հանդիպումից․ հարց է առաջանում՝ Հայաստանն ուզո՞ւմ է խաղաղություն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում, ԱՊՀ անդամ երկրների ԱԱԾ և ՆԳՆ պետերի հետ հանդիպմանն, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության բանակցություններին։ 

Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Վաղը, ռուսական կողմի առաջարկով, Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի միջնորդությունը, քանի որ նա թե մեր, թե Հայաստանի դաշնակիցն է ու ներկա է մեր տարածաշրջանում՝ ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների։ 

Բնականաբար, մեր երկրների հարաբերությունների պատմությունը ներառում է ռուսական կողմի միջնորդությունը։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։ 

Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղություն ուզու՞մ է։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամով թռչում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց նա 2-3 ժամով Բիշքեկ չի կարողանում թռչել․ կարևոր գործեր ունի։ 

Սա այն է, ինչ մենք բոլորս պետք է բացահայտ ասենք։ Սա տեսնում են բոլորը, ու սրանից պետք է ելնել»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ի՞նչ պետք է հասկանալ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից. Ստյոպա Սաֆարյան

Հաջորդը

Արգենտինան պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինն ու Շարլ Միշելը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման…
Դիտել

Ստյոպա Սաֆարյանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի կողմից Տավուշի գյուղերը «օկուպացված» ճանաչելու մասին փաստերը

Քանի որ երեկվա գրառումս ծանր են տարել անակնկալ պատգամավոր դարձած երիտասարդն ու նրա շրջապատը, իսկ գրառման մեջ բարձրացված…
Դիտել

Ալիևի հաղթանակը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի ակտիվացմանը․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

Փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրություններում Ադրբեջանի գործող նախագահի հաղթանակը կարող է նպաստել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share