Ստյոպա Սաֆարյանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի կողմից Տավուշի գյուղերը «օկուպացված» ճանաչելու մասին փաստերը

Քանի որ երեկվա գրառումս ծանր են տարել անակնկալ պատգամավոր դարձած երիտասարդն ու նրա շրջապատը, իսկ գրառման մեջ բարձրացված հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրել են անուն-ազգանունս փոքրատառով գրել, ոչ ավելին, ուստի տեղադրում եմ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման 1999թ․ տարբերակի (որը բանակցվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից) 2-րդ և 3-րդ հոդվածները, որոնցից առաջինով «ճանաչվել է, որ Հայաստանը Ադրբեջանի Ղազախի շրջանից նույնպես «գրավյալ/օկուպացրած» հողեր ունի»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ ըստ որում՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանից «գրավածը» ճանաչելուն զուգընթաց հավանաբար մոռացել է կամ պետքն էլ չի եղել, որպեսզի գոնե ամրագրվի, որ Ադրբեջանն էլ Տավուշի մարզում ահռելի օկուպացրած հողեր ունի, զորօրինակ՝ Բերքաբերի 800-900 հեկտարը՝ մինչև Փայտասար սարը, ու այսպես շարունակ, ու նա էլ պարտավոր է դրանք վերադարձնել։

«Չէ, դրա մասին տեքստում ոչ մի բառ չեք գտնի․․․ Իսկ երրորդ հոդվածով ամրագրվել է «անկլավները» /որոնցից երկուսը գտնվում են Տավուշում/ փոխանակելու դրույթը․․․

հոդված 2

Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի եւ Շահումյանի գրավյալ տարածքները (1988 թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական եւ վարչական վերահսկողության ներքո:

հոդված 3

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պետության բոլոր ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փոխանցվում են այն պետությանը, որը շրջապատում է դրանք:

Աղբյուրը՝ https://www.armtimes.com/hy/article/215321…

Ինչպես նաև՝ հավելյալ կարդացեք Թաթուլ Հակոբյանի Անի կենտրոնում Մեղրիի ու Քիվեսթի տարբերակների վերաբերյալ մեծածավալ բացառիկ տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնց իմ հայրենակիցը հասանելիություն է ունեցել ժամանակին որպես դաշտի առաջատար լրագրողներից մեկը։

Գրառման առիթ էր հանդիսացել երիտասարդ անակնկալ պատգամավորի այցը Տավուշ, քանի որ իր ու Իշխան Սաղաթելյանի պարագայում տակավին անհայտ է, թե ինչն են ուզում փրկել կամ պաշտպանել, եթե այն, ինչ Ադրբեջանը պահանջում է այժմ, իրենց անձնական/քաղաքական հայրը ժամանակին ճանաչել է ալիևինը․․․

Վարչատարածքային օրենքի մասին՝ Տավուշի հատվածում այս ամենի մասին կխոսեմ/կգրեմ հաջորդիվ։

Իսկ քոչարյանականներն ազատ են իմ անուն ազգանունը փոքրատառ գրել, մանավանդ որ պատասխան չունեն տրված հարցերին․․․ Ես վաղուց չեմ նեղվում մանր-մունր սանձարձակություններից․․․

Հ․Գ․ 1․ Լավ է, որ հղում եք կատարում Թաթուլ Հակոբյանի վրա, բայց Մադրիդյան առաջարկներից բացի Թաթուլը ահռելի գաղտնազերծած փաստաղթեր ու հրապարկումներ ունի նաև Մեղրիի ու Քիվեսթի տարբերակներից, դրանց հղումներն էլ տարածեք։

Հ․Գ․ 2․ Պարզվում է՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը փոխվել ու “պատահաբար” Ադրբեջանի սահմանի երկայնքով է կառուցվել /այսինքն ճանաչվել է այդ սահմանը/ բնակիչների անվտանգությունը ապահովելու համար․․․ Լո՞ւրջ․․․ Այդ ճանապարհը նույնքան “անվտանգ է”, որքան այժմ ու բոլոր հատվածները․․․․ Չստացվեց, կրկին փորձեք»,-գրել է Սաֆարյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Օլաֆ Շոլցի հետ

Հաջորդը

Պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական ՀՀ-ՌԴ հարաբերությունների․ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Միասնությունն ուժի, պատվի և ընդհանուր բարիքի ճանապարհն է. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքը՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո. «Մեծարգո վարչապետ, Վեհափառ Տեր, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, ՀՀ…
Դիտել

Արևմուտքը բացարձակապես անտարբեր է Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, Հայաստան-Արևմուտք և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։  Զախարովան, մասնավորապես հայտարարել է.…
Դիտել

Նոր ավտոբուսները երթուղի կմտնեն 20-ից 30 օրվա ընթացքում․ Ավինյան

Երևանի տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար ձեռք է բերվել ևս 150 նոր ավտոբուս․ «Ներկրված Zhongtong ավտոբուսները թույլ կտան քաղաքային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share