Պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական ՀՀ-ՌԴ հարաբերությունների․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին։

«Հատուկ անդրադարձ եմ ուզում կատարել Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններին, որոնք ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց որոնց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության ու տնտեսության համար դժվար է գերագնահատել:

Այսօր մենք իսկապես ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել: Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները կարող են մեզ մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու համար, իսկ հակառակ դեպքերը ցավոք բազմաթիվ են: Մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ, ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ»,- նշեց նա:

ՀՀ կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների․ «Դա նույնքան ցավոտ է, որքան մեր ներքին տրանսֆորմացիան՝ պատմական Հայաստանից-իրական Հայաստան: Պետք է ամեն բան անել այդ տրանսֆորմացիան պոզիտիվ պատմություններով հագեցնելու համար և մենք ՌԴ-ի հետ նման աշխատանքի պատրաստ ենք:

2018-ին իմ և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը հետևյալն է, որ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա: Ես պատրաստ եմ այսպիսի երկխոսության»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստյոպա Սաֆարյանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի կողմից Տավուշի գյուղերը «օկուպացված» ճանաչելու մասին փաստերը

Հաջորդը

Պատմական և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունն է հայտնել 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուի հետ։…
Դիտել

ՔՊ-ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,…
Դիտել

Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին

Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը համամիտ է իր երկրի Սենատորների պալատի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարության հետ։…
Դիտել

Ադրբեջանը փորձում է քողարկել իր ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը. «Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share