Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին

Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը համամիտ է իր երկրի Սենատորների պալատի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարության հետ։

«Կիսում եմ Ուրուգվայի Սենատի կողմից ընդունած հայտարարությունըԱդրբեջանի և Հայաստանի միջև բախումների վերաբերյալ՝ մեր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Բեատրիս Արխիմոնը։

Հոկտեմբերի 18-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը և իր համերաշխությունն էր հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը Խերսոնից հանում է խաղաղ բնակչությանը

Հաջորդը

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Հնդկաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտարարել ենք Երևանի պատմական «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը․ Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ արդեն հայտարարվել է Երևանի պատմական «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը։ Ավինյանը…
Դիտել

Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է դիրքը

Հայաստանը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, առավելագույն…
Դիտել

Արևմուտքը ձգտում է Հարավային Կովկասում ցնցումների. Պատրուշև

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, թե Արևմուտքը ձգտում է Հարավային Կովկասում ցնցումների և խանգարում հայ-ադրբեջանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share