ՄԻՊ-ն արձագանքել է լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ կապ է հաստատվել «Խոսնակ.ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը։

Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Այս համատեքստում ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր տարածել առ այն, որ խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ նրանց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը:

Նշված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը պահանջել է գործերի պատշաճ քննություն։

Լրագրողների մասնագիտական գործունեության պատշաճ երաշխավորման բնագավառում առկա մի շարք խնդիրներ տեղ են գտել նաև Պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում։ Պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։

Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ակցիաների մասնակիցներից ակնկալվում է օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ

Հաջորդը

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրության և իշխանության քայլերից է երևալու ժողովրդավարության իրական ուժը

Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը բռնություն էր կիրառել անչափահասի նկատմամբ։ Բռնության տեսանյութի հրապարակումից հետո հանրային դժգոհության…
Դիտել

Քրիստինա Քվինն այցելել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն այցելել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ։ Պարեկային ծառայության պետ,…
Դիտել

Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Ծավ ճանապարհին կանգնեցրել են 56-ամյա կապանցու վարած «Զիլը»:…
Դիտել

Վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ նշել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share