Քրիստինա Քվինն այցելել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն այցելել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ։ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը և Շիրակի մարզի գումարտակի հրամկազմը դեսպան Քվինին ներկայացրել են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի ծառայության կազմակերպման ու իրականացման մանրամասներ։

ԱՄՆ դեսպանը ծանոթացել է նաև օգտագործվող տեխնիկային ու հնարավորություններին։ Ներկայացնելով Շիրակի և Լոռու մարզերի գումարտակների աշխատանքային ձեռքբերումները՝ Արթուր Խուդինյանը հայտնել է նրանց հաջողված փորձը մյուս մարզերում ևս ներդնելու անհրաժեշության մասին։

Անդրադարձ է կատարվել Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ապագա պարեկների համար ՆԳՆ կրթահամալիրում անցկացվող ուսուցման գործընթացին։ Քննարկվել են նաև կադրային քաղաքականության, ծառայությունում կանանց ներգրավվածության և ջրային պարեկային ծառայության ներդրման մասին հարցեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

Հաջորդը

Հայաստանը հույս ունի, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության մեխանիզմ ստեղծելու հարցում

Առնչվող նյութեր
Դիտել

Համայնքային բյուջեին ավելի քան 18 մլն դրամ վնաս պատճառելու դեպքի առթիվ մեղադրանք է ներկայացվել 6 անձի

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն…
Դիտել

Ալիևն առաջին անգամ կմասնակցի ԵԱՏՄ նիստին

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, միջոցառմանը կմիանան նաև Ուզբեկստանի և Տաջիկստանի…
Դիտել

Միջազգային բարձրագույն ատյանում բարձրաձայնված է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը։ Ըստ նրա՝ միջազգային…
Դիտել

Մի շարք ճանապարհներ բքի պատճառով փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share