Հայաստանը հույս ունի, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության մեխանիզմ ստեղծելու հարցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռ լուծված չեն, սակայն հավաստիացրել է, որ Երևանը հաստատակամ է խաղաղության օրակարգի հարցում։

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է, որպեսզի հնարավորինս արագ կայուն խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն ստեղծվի, որովհետև տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը օգնելու են Հայաստանի սուվերենությանն ու անկախությանը, պաշտպանելու են երկրի ժողովրդավարությունը։

Անդրադառնալով չլուծված խնդիրներին՝ Գրիգորյանն ասել է, որ ամենառաջնային խնդիրներից մեկն է հստակեցնել սահմանը 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա։ «Մենք պատրաստ ենք  այս տարբերակով առաջ շարժվել։ Վերջնական համաձայնություն չկա, բայց շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, որ հենց 1975 թվականի քարտեզն օգտագործվի, նաև միջազգային մեխանիզմ ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտը և Բաքուն քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները։  Հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի, որպեսզի առաջ շարժվենք այս ուղղությամբ»,- ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։

Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր հարթակներում ընթացող բանակցությունները փոխլրացնող են։ «Կարելի է ասել, որ բոլոր տեղերում օրակարգը գրեթե նույնն  է։ ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է կայունություն ապահովել, և այդ առումով շատ կարևոր եմ գնահատում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը նաև բանակցությունների մասով, որովհետև բանակցություններն առաջ մղելու մեծ ջանք է գործադրվում Վաշինգտոնի կողմից, ինչը մենք գնահատում ենք»,- նշել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քրիստինա Քվինն այցելել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ

Հաջորդը

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները

Առնչվող նյութեր
Դիտել

Գերմանիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարձակումները

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար Տոբիաս Լինդների հետ:  Հանդիպման ընթացքում անդրադարձ է…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ու Ֆիլիպ Ռիքերը քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ…
Դիտել

ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Առաքելության կազմում ընդգրկված…
Դիտել

Հայաստանի իշխանությունները շարժվում են Ռուսաստանից հեռանալու ճանապարհով. Զատուլին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, Հայաստան մուտքի հնարավորությունից զրկված Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ Հռոմի ստատուտը ճանաչելու Երևանի որոշումը բեկումնային կարող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share