ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով ԼՂ բնակչությունը բռնի տեղահանումից հետո միայն հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելությունն առաջին անգամ մեկնեց  Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և որոշելու բնակիչների հումանիտար կարիքները: Առաքելության առաջին այցից հետո ներկայացվեց «եզրակացություն», որը հայկական կողմում քննադատությունների արժանացավ: Մասնավորապես ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր՝ եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա չափազանց ուշ է և չափազանց քիչ: Իսկ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, քննադատելով Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը, շեշտել էր, որ առաքելությունն օրինականացրել է Ադրբեջանի կողմից իրականացված զանազան հանցագործությունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները չեն մասնակցի Երևանի ավագանու առաջին նիստին

Հաջորդը

Իրանը հերքել է իր ներգրավվածությունը ՀԱՄԱՍ-ի հարձակումներում

Առնչվող նյութեր
Դիտել

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Գանձասար

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի «Ֆեյսբուքի»  էջում նշված է, որ այսօր առավոտյան հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս…
Դիտել

Ժամը 17:00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ․ Տեղեկատվական շտաբ

Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս…
Դիտել

Պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական ՀՀ-ՌԴ հարաբերությունների․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին։ «Հատուկ…
Դիտել

ԼՂ-ի հակամարտությունը դեռ սպասում է իր վերջնական լուծմանը. Էդուարդ Աղաջանյան

ԵԱՀԿ ԽՎ տարեկան 29-րդ նստաշրջանի հուլիսի 3-ի նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share