Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները

Եվրահանձնաժողովն ակտիվորեն աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, սակայն դրա համար Կիևը պետք է պարտադիր կատարի բոլոր պայմանները, ներառյալ՝ բարեփոխումների իրականացումը, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումը և կոռուպցիայի դեմ պայքարի պահանջների կատարումը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ժամանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա առաջին նիստին։

Գագաթնաժողովի երկրորդ օրը նվիրված է ԵՄ-ի գործընկերների՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Շվեդիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ աշխատանքին և Չինաստանին հակազդմանը, ինչպես նաև Ուկրաինային տրամադրվող օգնությանը։

«Եվրահանձնաժողովը լիովին աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ոչ միայն ԵՄ-ին, այլև ՆԱՏՕ-ին, սակայն դրա համար անհրաժեշտ են բարեփոխումներ, (խմբ․՝ ժողովրդավարական) ինստիտուտների ստեղծում, պայքար կոռուպցիայի դեմ: Եվրահանձնաժողովն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայի հետ՝ աջակցելու դրա բարեփոխումներին», – ֆոն դեր Լայենի խոսքերն է վկայակոչում ТАСС-ը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ժողովրդավարական բարեփոխումներն «ընթանում են վիթխարի արագությամբ»։

«Վստահ եմ, որ եթե Ուկրաինան պահպանի բարեփոխումների տեմպը, ապա կկարողանա արագորեն անդամակցել ԵՄ-ին, իհարկե, եթե կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները», – ասել է ֆոն դեր Լայենը։

  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ հուլիսի 11-ին ընդունված ամփոփիչ փաստաթղթում նշվում է, որ դաշինքին անդամակցելու հրավեր Ուկրաինային կարող է տրվել միայն Ռուսաստանի հետ հակամարտությունն ավարտվելուց հետո, բոլոր պայմանները կատարելուց հետո և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների միաձայն հավանությամբ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ՆԱՏՕ-ն կշարունակի ակտիվորեն զենք մատակարարել Ուկրաինային՝ Ռուսաստանի նկատմամբ «մարտի դաշտում հաղթանակի հասնելու համար», հակառակ դեպքում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հարցն իմաստ չի ունենա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը հույս ունի, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության մեխանիզմ ստեղծելու հարցում

Հաջորդը

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարել դժբախտ պատահարը քաղաքական շահարկման թեմա դարձնելը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ շաբաթ Գեղարքունիքում տեղակայված զորամասի զորանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով պաշտպանության նախարարի…
Դիտել

Կայացել է Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ…
Դիտել

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին, ինչպես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share