Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարել դժբախտ պատահարը քաղաքական շահարկման թեմա դարձնելը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ շաբաթ Գեղարքունիքում տեղակայված զորամասի զորանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով պաշտպանության նախարարի քաղաքական պատասխանատվության հարցին․

«Նախարարն այս ամենի հետ որևէ կերպ չի կարող կապ ունենալ, որովհետև ինքն իր գործառույթի մասով աշխատանքն ամբողջովին արել է։ Քաղաքական սակարկումները պաշտպանության նախարարի վերաբերյալ սին ու անտեղի եմ համարում»,- ասել է Սիմոնյանը։ 

Ըստ ԱԺ նախագահի՝ Պապիկյանի օրոք եղել են բարեփոխումներ. 

«Բարեփոխումները՝ սկսած անձնակազմի փոփոխությունից, վերջացրած կահավորումով, բոլոր տեղերում փոխվել ու փոխվում է։ Մենք հիմա դրսից տարբեր որակի և բարձր մակարդակի կահավորում ենք ներմուծում Հայաստան»,-նշել է Աժ նախագահը

Նա անընդունելի է համարել դժբախտ պատահարը քաղաքական շահարկման թեմա դարձնելը։ Սիմոնյանը վստահեցրել է, որ եթե փոփոխություններ եղած չլինեին, նման դեպքերը, պատահարներն ավելի շատ կլինեին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խաչանովը զայրացրել է Ադրբեջանին

Հաջորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Առնչվող նյութեր
Դիտել

Մասքը խոստովանել Է, որ մեծ դժվարությամբ Է գլուխ հանում Tesla-ի խնդիրներից

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքն ընդունել Է, որ «մեծ դժվարությամբ» Է գլուխ հանում մատակարարումների շղթայի խախտման պատճառով իր Tesla…
Դիտել

Ձերբակալություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական…
Դիտել

Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ…
Դիտել

ՀՀ կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախին

ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այդ գումարից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share