Մասքը խոստովանել Է, որ մեծ դժվարությամբ Է գլուխ հանում Tesla-ի խնդիրներից

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքն ընդունել Է, որ «մեծ դժվարությամբ» Է գլուխ հանում մատակարարումների շղթայի խախտման պատճառով իր Tesla ընկերության առջեւ ծառացած դժվարություններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեծ դժվարությամբ: Ես աշխատում եմ իմ հնարավորությունների սահմաններում՝ առավոտից մինչեւ երեկո, շաբաթը յոթ օր»,-հայտարարել Է Մասքն Ինդոնեզիայում Business 20 (B20) գործարար համաժողովում առցանց ձեւաչափով ունեցած իր ելույթի ժամանակ,  պատասխանելով այն հարցին, թե ինչպես Է նա գլուխ հանում դժվարություններից, որոնք վերապրում Է ընկերությունը մատակարարումների շղթայի խախտման ֆոնին: Հարցազրույցի տեսագրությունը Twitter-ի իր Էջում զետեղել Է Bloomberg գործակալությունը: B20 միջազգային հանդիպումը Բալիում նոյեմբերի 13-14-ին անցկացվում Է G20-ի գագաթնաժողովի հարթակներում:

Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին՝ որպես Էլեկտրամոբիլների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող ու արտադրող: Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է Փալո-Ալթոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ): Բացի Էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում Է մարտկոցներ ու Էլեկտրաշարժիչներ եւ դրանք վաճառում ավտոմոբիլային այլ ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին ու Daimler-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձանա

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ում հյուրընկալվել է ԵՄ փորձագետների խումբը

Մեկնարկել է Եվրոպական Միության Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքների (TAIEX) շրջանակում իրականացվող «Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման գծով…
Դիտել

ԶԱՀ շահառուները կմասնակցեն «Երևանի գինու օրեր» փառատոնին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցող շահառուների հետ միասին առաջին անգամ մասնակցելու է «Երևանի…
Դիտել

Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում։ «Սև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share