Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։

Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե եկեղեցում կատարվեց Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նախատոնակ, որից հետո կատարվեց տարվա առաջին Անդաստանը՝ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի երգակցության ներքո Սուրբ Գայանե եկեղեցու Խորանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին: Նախատոնակից հետո հոգևորականների թափորն ուղղվեց դեպի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Հայոց Հայրապետի, վառվեց Տեառնընդառաջի խարույկը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տեառնընդառաջի տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է «Խատուտիկի գինի» ներկայացման առաջնախաղը

Հաջորդը

Լարսը փակ է բեռնատարների համար

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 2329 դեպք

Հայաստանում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2329 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ…
Դիտել

Ինձ համար շատ ծանր է նման տեքստ գրելը, բայց մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու…
Դիտել

ՄԻՊ-ը մի շարք խախտումներ է արձանագրել «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մայիսի 5-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի…
Դիտել

ՀԱՊԿ միջոցառումներին ՀՀ իշխանությունների չմասնակցելը սխալ է․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով, ՀԱՊԿ միջոցառումներին ՀՀ իշխանությունների չմասնակցելը սխալ է։ Նրա խոսքով, երբ ՀՀ-ն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share