Արևմուտքը բացարձակապես անտարբեր է Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, Հայաստան-Արևմուտք և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ 

Զախարովան, մասնավորապես հայտարարել է. «Անցյալ տարին շատ բարդ էր շատ երկրների ու ժողովուրդների համար։ Այն դժվար էր նաև Հայաստանի, մեր բարեկամ հայ ժողովրդի համար։ 

Մենք տեսնում ենք արտաքին ուժերի փորձերը՝ պաշտոնական Երևանին ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Մենք տեսնում ենք, որ Արևմուտքը բացարձակապես անտարբեր է Հայաստանի ժողովրդի, հայ բնակչության ճակատագրի նկատմամբ։ Արևմուտքն օգտագործում է մարդկանց զգացմունքները, նրանց պատմական հիշողությունը, նրանց ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար։ 

Մեր ռազմավարական հարաբերությունները հաշվի առնելով՝ պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը։ Մեզ համար դա իսկապես կարևոր նշանակություն ունի։ Ռուսաստանի և ԵԱՏՄ հետ առևտրատնտեսական կապերի շնորհիվ ՀՀ տնտեսությունը տպավորիչ աճ է ցույց տալիս։ Մենք լավ հնարավորություն ենք տեսնում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված եռակողմ հայտարարությունների վրա։ Հիմքեր կան նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար։ Սրանք մեր բազային մոտեցումներն են»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանրապետության առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Հաջորդը

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Առնչվող նյութեր
Դիտել

Անհավատալի է թվում, որ «Վերին Լարսում» ընդհանրապես խցանումներ չեն լինի․ Փաշինյան

«Վերին Լարսի» անցակետի երթևեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին. այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը…
Դիտել

ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի գործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ․ Մհեր Գրիգորյան

ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի գործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀՀ…
Դիտել

Գերիների հարցը լուծված է. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ բին Ահմեդ ալ-Ուսայմինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ…
Դիտել

Տիգրան Ավինյանը Լիոնի քաղաքապետի հետ քննարկել է եռամյա համագործակցության ծրագիրը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Լիոնում հանդիպել է քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ,  քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր: «Երևանի քույր քաղաք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share