Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները» օրակարգով։

Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Մատնանշվել են խնդիրները, հիմնական միջոցառումներն ու ձեռքբերումները։

Ամփոփելով նիստը և 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրների առնչությամբ մի շարք հանձնարարականներ տալով պատասխանատու
ստորաբաժանումների ղեկավարներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն ընթացքի մեջ են մի շարք աշխատանքներ, ծրագրեր, և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, ԶՈՒ մարտունակության, ղեկավարման ունակությունների բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը։

Նիստի ավարտին 2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության
արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած զորամասերի հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշները, իսկ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արևմուտքը բացարձակապես անտարբեր է Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ․ Զախարովա

Հաջորդը

ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է ավելի քան 1մլրդ դրամ

Առնչվող նյութեր
Դիտել

Մեղադրանք է առաջադրվել պատերազմական գործողությունների ընթացքում հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ…
Դիտել

Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները կպատժվեն ազատազրկմամբ

ԱԺ-ն ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ պատիժ է նախատեսվում Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունների համար։ …
Դիտել

Ինձ համար Արցախի էջը փակված չէ. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դիզվառելիքի յուրացման գործով դատավարությունից հետո պատասխանել է լրագրողների հարցրին․ «Ես բազմիցս ասել եմ,…
Դիտել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան մեր ռազմական կրթության ողնաշարն է. Սուրեն Պապիկյան

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share