Ի՞նչ պետք է հասկանալ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, թե ինչ է հասկացել Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից:

«Չտրվելով անհիմն լավատեսությանն ու էմոցիոնալ հոռետեսությանը:

1. Բրյուսելյան հանդիպումը թեսթ է՝ արդյո՞ք Ադրբեջանը կստորագրի նրա տակ, ինչ Գրանադայում քառյակն է ստորագրել, ու այն, ինչը Շառլ Միշելի ներկայությամբ Ալիևը որպես դիրքորոշում քննարկել է մայիսի 14-ին, հունիսի 15-ին, թե՞ ոչ։ Ադրբեջանի վերջին ասածն այն է, որ Մակրոնին չի սիրում։ Բայց չի ասել, թե ետ է կանգնում համաձայնեցված սկզբունքներից՝ Ալմա Աթիի պայմանագրի վերահաստատում և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների թվային արտահայտությամբ ճանաչում, այսինքն, որ Ադրբեջանը Հայաստանի, Իրանի նկատմամբ հարձակվելու մտադրություններ չունի, դեմարկացիա՝ կողմերին տրված 1975թ. քարտեզի սահմանագծով, այսինքն՝ կոնկրետ գծի ֆիքսում, որ Ադրբեջանի մոտ լողալու տեղ չլինի, ճանապարհների ապաշրջափակման պարտավորություն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանումով։

2. Դժվար չէ նկատել, որ այս բոլորը ուղղված է Հայաստանի դեմ նոր պատերազմը կանխելուն ու Ալիևի «մահանա-փաստարկները» ականազերծելուն։ Ալիևը տարբեր պատրվակներով ձգձգում է դա անելը՝ գնալով դեպի X պահը, Հայաստանը, ճիշտ հակառակը, փորձում է բոլոր վիճելի, պայթյունավտանգ հարցերը լուծել՝ Ալիևին զրկելով պատերազմի առիթից («8 գյուղեր», «անկլավներ», «միջանցք»), ըստ որում՝ դրանց «գույքագրման» հետ մեկտեղ դիտարկելով ամենատարբեր լուծումներն ու փորձելով գործընթացները տանել դեպի գետնի վրա իրատեսական լուծումները (օրինակ՝ «անկլավների փոխանակում» ինչպես որ կա, դեմարկացիայի դեպքում բելառուս-լիտվական կամ հայ-վրացական օրինակը, իսկ կոմունիկացիայի դեպքում՝ հայ-վրացական օրինակը։ Քառակողմ հայտարարությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ի և Հայաստանի դիրքորոշումները կոնսոլիդացված են բազային սկզբունքների շուրջ։ Մնում է Ադրբեջանի ստորագրությունը դրա տակ։ Եթե Ալիևը Բրյուսելից էլ խուսափեց, նշանակում է պայթյունավտանգ խնդիրները մնալու են չլուծված, ու պատերազմ պետք է սպասել ամեն պահի, իսկ Հայաստանը պետք է լուրջ որոշումներ ընդունի անվտանգային հարցերով..

3. Եթե պատերազմ, ուրեմն՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան։ Այդտեղ Հայաստանի միակ կիսադաշնակիցն ընդդեմ պատերազմի Իրանն է, որի տարածքում նշանակված է «3+3»-ի հանդիպումը։ Վստահ չի կարելի պնդել, որ այն կկայանա, բայց եթե կայանա, Հայաստանը մասնակցելու է՝ ապացուցելու համար (Իրանին), որ ինքը արտաքին ուժերին չի ապավինում։ Թերևս հենց հայ-ամերիկյան զորախաղերից մտահոգված՝ Իրան այցելելու նախաշեմին էլ ասվում է, որ Հայաստանի կողմից վեկտորի, այն է՝ տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխություն չի լինի, որպեսզի Իրանը չփոխի դիրքորոշում ու միանա Հայաստանին պատժել ցանկացողների ճամբարին։ Սա նշանակում է, որ վերջին շրջանում Իրանի հետ զրույցները թեթևներից չեն։ Հետևաբար Իրանին հանգստացվում է, որ դրա նախաձեռնողը Հայաստանը չի լինի կամ չէ…

Միաժամանակ պատասխանվում է Ռուսաստանի մեղադրանքներին՝ հասկացնելով, որ այդպես չեն թողնի, որ Հայաստանին պատժելու պատասխանատվությունը բարդվի Երևանի «նախահարձակ, չմտածված» որոշումների վրա։ Միաժամանակ հիշեցվում է 2018-ին Պուտինի հետ պայմանը՝ հարգել միմյանց ինքնիշխան որոշումները։ Եթե՝ ոչ, այդ դեպքում կողմերն ազատ են ապահարզան տալ… Պատերազմի ռիսկից խուսափելու ու ռուսական ավանդական խասյաթը իմանալով է, որ տեսանելիորեն գիտակցվում է Արցախից ռուս կոնտինգենտի դուրս գալուց բխող վտանգները… Դրա համար զգուշավորությունը շատ տեսանելի է՝ իմանալով, թե ինչպես է այդ տրագեդիան ավարտվում հայ ժողովրդի համար… Իսկ Արցախի շահրամանյանական լուծարման ժամանակային վերջակետը հունվարի 1-ն է, ռուս խաղաղապահների հավաքվելու ժամկետն էլ քննարկվում է..

Եվ էլի լիքը բաներ, բայց էլ գրել չեմ կարող…»,- վերլուծել է նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իսրայելը գնդակոծում է Լիբանանի հարավը՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի կողմից հրթիռակոծության

Հաջորդը

Հայկական կողմը հրաժարվեց Բիշքեկի հանդիպումից․ հարց է առաջանում՝ Հայաստանն ուզո՞ւմ է խաղաղություն. Ալիև

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ կաջակցի Լեռնային Ղարաբաղից բռնությամբ տեղահանվածներին. Սպիտակ Տուն

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիեն Ուոթսոնը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակին և կոչ…
Դիտել

Առանց ղարաբաղյան կլանի զսպման և ռուսական գաղտնի ծառայությունների վերացման՝ պետություն չենք ունենա. Շիրինյան (տեսանյութ)

Առանց ղարաբաղյան կլանի զսպման և ռուսական գաղտնի ծառայությունների վերացման՝ պետություն չենք ունենա։ Բանակցություններ Վաշինգտոնում։ Ինչո՞ւ Արցախը ՀՀ-ից պահանջեց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share