Իսրայելը գնդակոծում է Լիբանանի հարավը՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի կողմից հրթիռակոծության

Իսրայելի և Լիբանանի սահմանին առավոտյան բախումներ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանից հակատանկային հրթիռ է արձակվել Արաբ ալ Արամշե քաղաքի մերձակայքում տեղակայված զինվորական դիրքի ուղղությամբ։

Իսրայելական դիրքի հրթիռակոծության մասին հայտնել է նաև «Հեզբոլլահ» իսլամիստական խմբավորումը։ Ըստ BBC-ի՝ «Հեզբոլլահ»-ը նշել է, որ արձակել է երկու հրթիռ՝ ի պատասխան օրերս Իսրայելի ուժերի հետ բախումների ընթացքում իր 3 զինյալի զոհվելու։

BBC-ն նաև նշում է, որ այժմ Իսրայելը, ի պատասխան իր դիրքի հրթիռակոծության, գնդակոծում է Լիբանանի հարավային որոշ հատվածներ։

Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իսրայելը ռմբակոծում է Դհայրա քաղաքը, իսկ «Յարին գյուղը գնդակոծվում է ֆոսֆորային արկերով»։

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը հայտնել էր, որ Լիբանանի տարածքից Իսրայել են ներթափանցել «ահաբեկիչներ», որոնք սպանվել են իսրայելցի զինվորների կողմից։ Այս բախումների ընթացքում իսրայելցի 3 զինվոր էր զոհվել։ «Պաղեստինի իսլամական ջիհադ» շարժումն իր հերթին հաստատել է, որ իսրայելցի զինվորների կողմից սպանված զինյալները եղել են իր անդամները։

Հոկտեմբերի 10-ին ևս բախումներ են տեղի ունեցել «Հեզբոլլահ»-ի և իսրայելցի զինվորականների միջև Լիբանանի և Իսրայելի սահմանին։ Ըստ BBC-ի հրապարակման՝ «Հեզբոլլահ»-ը հայտնել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի թիրախների վրա հարձակման ժամանակ զոհվել են իր զինյալներից 3-ը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Ռումինիա

Հաջորդը

Ի՞նչ պետք է հասկանալ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից. Ստյոպա Սաֆարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում առաջարկվել է Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը

ԲԴԽ որոշմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու նպատակով կառաջարկվի Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնփակ նիստում…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար  միջին…
Դիտել

Ռուսաստանի զինվորականները սկսել են վերադառնալ մշատական ռազմակայաններ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի զինվորականները, որոնք մասնակցել են Ղրիմի զորավարժություններին, սկսել են վերադառնալ իրենց մշտական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share