ԱՄՆ կաջակցի Լեռնային Ղարաբաղից բռնությամբ տեղահանվածներին. Սպիտակ Տուն

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիեն Ուոթսոնը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակին և կոչ արել ապահովել շարունակական հումանիտար հասանելիությունը դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների: 

Ուոթսոնը, մասնավորապես, հայտարարել է. «Ցավով ընդունեցինք այն լուրը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով և խորը կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Հորդորում ենք ապահովել շարունակական հումանիտար հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ընթացող ճգնաժամից տուժածներին։ USAID Ադմինիստրատոր Սամանթա Փաուերը գտնվում է տարածաշրջանում, և այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ բուժօգնության և այլ շտապ կարիքները հոգալու համար, որի միջոցով աջակցելու է տեղական համայնքներին ապահովել ապաստան և անհրաժեշտ պարագաներ, ինչպիսիք են հիգիենայի պարագաները, վերմակները և հագուստը՝ Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների կարիքները հոգալու համար։ 2020 թվականից ի վեր մենք աջակցել ենք Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում հակամարտությունից տուժած համայնքներին սննդի, ջրի, շտապ բժշկական օգնության և տարհանման տրամադրմանը, ինչպես նաև ընտանիքների վերամիավորման հարցում»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալիևը Բլինքենին վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններ չի իրականացնի

Հաջորդը

Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է Ղարաբաղում իրենց զոհերի թիվը

Առնչվող նյութեր
Դիտել

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն. Արմեն Գրիգորյան

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում քիչ…
Դիտել

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները

Այսօր՝ մայիսի 24-ին, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունեցին «China Southern…
Դիտել

Էրդողանն այցելել է աղետի գոտի․ զոհերի թիվը հասել է 8574-ի

Պետությունն օգտագործել է բոլոր լծակներն ու ներուժը՝ Թուրքիայի տասը նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար։ Այս մասին…
Դիտել

Ադրբեջանցի փորձագետի հրապարակած տեսանյութը կեղծ է. ՀՀ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share