«Բրոնզեդարյան Մարդուց» մինչև մերօրյա «Մադոննաններ»

Հոր արվեստանոցից ժառանգված երևակայությունն ու տաղանդն այսօր Հայկ Հովհաննիսյանին սեփական արվեստանոցում օգնում են հրաշքներ կերտել քանդակների,  գեղանկարչության, ծավալատարածական մետամարֆոզների տեսքով։  Մանկավարժների ընտանիքում ծնված Հայկը սկսել  է ստեղծագործել  համեմատաբար վաղ տարիքում.

«Ինչ ասել է  ստեղծագործել. դա խաղ էր ինձ համար, մանկական վառ երեւակայություն և փափուկ ու տաք կավ ծեփիր ինչ կուզես»,-ասում է նա։ Ու այդ մանկական խաղը տարիների ընթացքում հղկվելով, ճգնաժամերի միջով անցնելուց հետո այսօր ներկայանում է այնպես, որ այցելուները վառ տպավորություններով են հեռանում նկարչական «դարբնոցից»:

«Դեռ փոքրուց հորս կողմից ժառանգած գենը գեղեցիկով հմայվելու ակնածանքն ու տարերքը, տարիները պահել են իմ մեջ, ուստի ազատ ժամանակս միշտ տվել եմ քանդակին»,-առանձնացնում է նա, հավեվլելով, որ քանդակն ավելի մնայուն արժեք է, քանի որ քանդակի մեջ մաքառումն ավելի ծանր է, իսկ գեղանկարչությունն ինքնին փափուկ է  գույներով։ 

Կյանքով, մարդու ներաշխարհով ոգեշնչվող քանդակագործ-նկարիչը անդրանիկ ցուցահանդեսով ամփոփեց տարին, որտեղ ներկայացված էին մետամարֆոզներ ու կտավներ։ Վերջին տարիների մտորումներն ամփոփված  են արվեստանոցում ծնված աշխատանքներում, որը սկսվում է «Բրոնզեդարյա Մարդուց»  և հասնում մինչեւ մերօրյա «Մադոննա»-ներ։ 

«Բրոնզեդարյա Մարդը» մետամարֆոզի մասին Հայկը մեկնաբանում է. «Կերտել եմ նոր շրջանի, նոր դարի մարդուն ահասարսուռ նորի հանդեպ բնազդային վախով և նորաբաց հորիզոնների նկատմամբ հետաքրքրության մոլուցքով տոգորված, ներկայի և ապագաայի կիզակետում հայտված գերմարդուն»:

Յուրաքանչյուրաշխատանքում երևում էր ջանասիրություն, նորը ստեղծելու և դրանով առանձնահատուկ դառնալու ձգտում։ Վերջին չորս տարիների մտորումները, սերը, բարկությունն ու կիրքը կտավներում արտացոլված գլխավոր հերոսներից առանձնացված է Մադոննան, որը երեւում է գրեթե ամենուր` տարբեր կերպարներով։ Այդ յուրահատուկ կերպարի ընտրության մասին զրույցի ընթացքում Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ  «Մադոննա»-ները զուր չեն ընտրված. նրանք ներկայիս սերնդի  կանայք են, որոնք  ցանկացած ժամանակաշրջանում  ակտուալ են։

«Կինը երբեք ժամանակից դուրս չի լինում, միայն թե փոխվում են նրա ներկայացման  ձևաչափերը», -զրույցն ամփոփեց նա։

Հեղինակ՝ Հեղինե Մխիթարյան, ՀՊՄՀ Լրագրության բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

Հաջորդը

Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Առնչվող նյութեր
Դիտել

Արտաշատում թունավարված երեխաները հոսպիտալացվել են. նրանց վիճակը միջին ծանության է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտաշատի մանկապարտեզներից մեկում թունավորված երեխաների առողջական վիճակի վերաբերյալ։ «Սննդային թունավորման նշաններով նախօրեին Արտաշատի ԲԿ…
Դիտել

Երևանի մոտիվացիան պետք է բացատրվի ու գնահատվի Երևանի կողմից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հարց է ստացել լրագրողից, թե ինչպես է ընկալվում Երևանի…
Դիտել

ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության սահմաններն ու քարտեզներն անտեսվել չեն կարող․Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշպանը ներկայացրել է, թե ինչու Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային…
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share