Երևանի մոտիվացիան պետք է բացատրվի ու գնահատվի Երևանի կողմից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հարց է ստացել լրագրողից, թե ինչպես է ընկալվում Երևանի որոշումը՝ վավերացնել Հռոմի ստատուտը, և ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ որոշումը։ 

Զախարովան, մասնավորապես, պատասխանել է. «Ես կարող եմ հիշեցնել, որ մոտ օրերս ԱԳՆ է կանչվել ՀՀ դեսպանը՝ մի շարք ոչ բարեկամական քայլերի առիթով։ Մենք մեր գնահատականը տվել ենք։ Երևանի մոտիվացիան պետք է բացատրվի ու գնահատվի Երևանի կողմից։ Նրանք ներկայացրել են իրենց գնահատականները։ Մենք այդ քայլերը գնահատում ենք ոչ բարեկամական։ Դա պարզապես քայլ չէ, որի շուրջ հայկական կողմը հասկանում էր, որ մենք հարցեր կունենանք, դրանք քայլերի կոմպլեքս են։ Մենք դրա մասին խոսել ենք նախ փակ, ապա բաց՝ հանրային ձևաչափով», – հավելել է Զախարովան։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

Հաջորդը

Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը. Շառլ Միշելի խոսնակ

Առնչվող նյութեր
Դիտել

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023թ․ փետրվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները: Այս տարվա հունվար–փետրվարին 2022-ի․ հունվար–փետրվարի համեմատությամբ տնտեսական ակտիվության…
Դիտել

Հայաստանում բարձր են գնահատում այն, որ ՄԽ համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է, թե Հայաստանը բարձր է գնահատում Շուշի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share