Հայաստանում բարձր են գնահատում այն, որ ՄԽ համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է, թե Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը։

Հարց – Վերջերս Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի է ունեցել համաժողով: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով:

Պատասխան – Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում: Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ի հետ կապը կիրականացվի նոր երթուղով. ԱՀ ՆԳՆ

Հաջորդը

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 720,8 հա տարածքում բռնկված հրդեհները

Առնչվող նյութեր
Դիտել

Հորդորում ենք ուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտում առանց հսկողության թողնված առարկաներին. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին…
Դիտել

Ադրբեջանի գործողությունները հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին

Ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների…
Դիտել

Եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է. ԵՄ ներկայացուցիչ

Ադրբեջանական Telegram- ալիքներում տեսանյութ է տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները  գնդակահարում են հայ գերիներին։ «Հայ ռազմագերիներին, ըստ ամենայնի, մահապատժի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share