Նիկոլ Փաշինյանն արդարացվեց

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացվեց «Մարտի 1-ի» գործով: Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, ըստ որի բեկանվեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի մարտի մեկի իրադարձությունների հետ:

Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։ ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Բողոքը ներկայացնելիս հաշվի է առնվել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը։

Հիշեցնենք՝ 2008 թվականի արյունալի իրադարձություններից հետո Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությունը հաստատել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքը

Հաջորդը

ՌԴ-ն առանցքային դեր է խաղացել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման գործում. Ա.Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Թեհմինե Ենոքյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. ձերբակալվել է նախկին նշանածը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ…
Դիտել

Գազի գինը Հայաստանում 10 տարի չի բարձրանա

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության…
Դիտել

ՀՀ-ում Covid-19-ով վարակվելու դեպքերն աճում են

Հանրապետությունում օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 4115 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1849 դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share