էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար կմնա անփոփոխ

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները: Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվեցին նաև 2024 թվականի փետրվարի 1-ից գործող էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների նոր սակագները։

Նշենք, որ ներկայում տնային տնտեսությունների համար ցերեկային և գիշերային սակագինը 46, 48 և 36,48 դրամ է (ամսական մինչեւ 200 կՎտ/ժ սպառման դեպքում)։ 201-400 կՎտ/ժ-ի դեպքում սակագները կլինեն 48,48 և 38,48 դրամ, 400 կՎտ/ժ եւ ավելի սպառման դեպքում` 53,48 և 43,48 դրամ։

Անապահով ընտանիքների համար սակագինը կլինի 29,99 եւ 19,99 դրամ: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԼՂ-ում մշակութային վանդալիզմի դեպքերը ներկայացվում են միջազգային գործընկերներին

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեռական բնույթի բռնի գործողություններ Երևանում․ Արաբկիրի ոստիկանների բացահայտում

Առնչվող նյութեր
Դիտել

Ավստրալիայում ջրհեղեղի պատճառով մարդկանց տարհանում է սկսվել

Ավստրալիայի արևելյան Նոր Հարավային Ուելսի իշխանությունները որոշել են ջրհեղեղի ու փոթորիկների պատճառով տարհանել մի շարք ափամերձ քաղաքների բնակիչներին,…
Դիտել

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները

Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի 30 անդամներ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Ադրեա Վիկտորինի գլխավորությամբ…
Դիտել

Կայացել է Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ…
Դիտել

Ֆինլանդիայում ամերիկյան ուժեր կտեղակայվեն

ՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հյակկյանենը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share