Էլեկտրամոբիլների ներմուծումից ԱԱՀ չի գանձվի նաև հաջորդ տարի

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է էլեկտրականությամբ աշխատող մեծ, միջին և փոքր շարժիչով ավտոբուսների, մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծումը և օտարումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող կարգավորումը ևս մեկ տարով երկարաձգել:

Այժմ այդ մեքենաներն ԱԱՀ վճարումից ազատված են մինչև 2024-ի հունվարի 1-ը, որն առաջարկվում է երկարաձգել մինչև 2025–ի հունվարի 1-ը:

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշեց, որ 2022թ. մարտին ԵԱՏՄ որոշմամբ Հայաստանին է տրամադրվել սակագնային արտոնություն՝ առանց մաքսատուրքի վճարման էլեկտրական մեքենաների ներմուծելու համար, համապատասխանաբար, 2022թ․՝ 7 հազար հատ, 2023թ․՝ 8 հազար հատ:

«Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության նպատակների հետ։ Նկատվում է քաղաքներում ածխաթթու գազի արտանետումների զգալի կրճատում և քաղաքային աղտոտվածության մակարդակի նվազում»,-ասաց փոխնախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խորհրդարանական ճեպազրույցներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաջորդը

Արցախից 9 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ

Առնչվող նյութեր
Դիտել

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Ժամը 12:30-ի իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր…
Դիտել

15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում

Համայնքային միջոցներով կհամալրվի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը: 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս մինչև տարեվերջ կլինեն Երևանում: Այս մասին տեղեկացվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share