Պրիգոժինի օդանավը հրթիռակոծվել է. թե՞ օդանավում պայթուցիկ է եղել

ՌԴ Տվերի մարզի բնակիչները տեսանկարահանել են ինքնաթիռի կործանումը, որում, ենթադրաբար, եղել է Եվգենի Պրիգոժինը։ Նկատելի է, որ օդանավը կորցնում է կառավարումն ու վայրում է ընկնում։ Միևնույն ժամանակ, դատելով ձայնից, օդանավի առնվազն մեկ շարժիչը շարունակում է աշխատել, իսկ օդանավի ետևից ծուխ է դուրս գալիս։ Որոշ մասեր, մասնավորապես, թևն ու պոչը, առանձին են ընկել, գրում է Meduza-ն։ Այս ամենը հստակ խոսում է այն մասին, որ անկմանը նախորդել է պայթյուն։ Մնում է միայն մեկ հարց՝ պայթյունը եղել է օդանավի ներսում, թե՞ դրսում, այսինքն՝ հրթիռի խոցման հետևանքով։ ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչներն արդեն հայտնել են, որ ինքնաթիռը պայթեցվել է, ինչը նշանակում է, որ այն չի խոցվել։ Սակայն այս վարկածի դեմ կան փաստարկներ, գրում է Meduza-ն․

«• Տեսանյութերից մեկում նկատվում է ամպ, որը հիշեցնում է զենիթային հրթիռի ինվերսիոն հետք։ • Ականատեսները տեսանյութում խոսում են երկու պայթյունի մասին, որոնք նախորդել են անկմանը։ ՀՕՊ երկու հրթիռի արձակումը մեկ թիրախի դեմ՝ ստանդարտ պրակտիկա է, որը մեծացնում է թիրախին հարվածելու հավանականությունը:

• Օդանավի բեկորների մի մասի վրա տեսանելի են հետքեր, որոնք նման են զենիթահրթիռային մարտագլխիկի խոցած անցքերի: Բայց լուսանկարների որակը ցածր է, ուստի անհնար է ճշգրիտ դատել հետքերի բնույթի մասին: Օդանավից առանձին ընկած բեկորների վրա հետքեր չկան։ Սակայն ինքնաթիռի ներսում գրանցված պայթյունի օգտին ևս կան փաստարկներ.

• Ըստ Flightradar24-ի՝ օդանավը կործանվելուց առաջ բարձրացել է 28000 ֆուտ (ավելի քան 8,5 կիլոմետր) բարձրության վրա։ Ոչ բոլոր ՀՕՊ համակարգերը կարող են ինքնաթիռ խոցել նման բարձրության վրա։ Այս դեպքում անմիջապես կարող ենք բացառել շարժական զենիթահրթիռային համակարգերով (որոնք տեսականորեն կարող էին օգտագործել դիվերսանտները) և նույնիսկ փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերով խոցելու տարբերակը։ Առնվազն անհրաժեշտ է միջին հեռահարության համալիր (օրինակ՝ Բուկ)։

• Նման համակարգերի հզոր հրթիռները շատ ավելի լուրջ վնաս կհասցնեն օդանավին, քան ականատեսների նկարահանած տեսանյութում. 7000 խոցող մասնիկներից բաղկացած 70 կիլոգրամ կշռող մարտագլխիկի հարվածի դեպքում հազիվ թե նման չափսի օդանավը «մեկ կտորով» վայր ընկներ։

• Պայթյունի պատճառների հարցը ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի։ Եթե օդանավը, այնուամենայնիվ, խոցվել է զենիթային հրթիռով, ապա հնարավոր կլինի միանշանակ խոսել ռուսական ուժայինների ներգրավվածության մասին։ Օդանավում պայթյունը թույլ է տալիս գրեթե ցանկացած վարկած (ինչը չի բացառում ռուսական իշխանությունների հնարավոր ներգրավվածությունը)»:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կանոնների համաձայն՝ կործանումը պետք է հետաքննի տեղական լիազոր մարմինը (Ռուսաստանի դեպքում՝ Միջազգային ավիացիոն կոմիտե)՝ ավիաարտադրողի՝ բրազիլական Embraer S.A.-ի մասնակցությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արգելվել է Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան

Հաջորդը

Երևանում 18-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանավորվել է.

Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի…
Դիտել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1993թ ԵԿՄ առաջին համագումարում

Հ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1993թ․ ԵԿՄ առաջին համագումարի ժամանակ․ Նախագահը խոսել է անկախության ճանապարհի և այդ…
Դիտել

Հայ փրկարարներն ավարտել են իրենց առաքելությունը Սիրիայում

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը փետրվարի 13-ին ավարտել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Փետրվարի 14-ին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share