Երևանում 18-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու օգոստոսի 24-ին տեղի ունեցած 18-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները:

2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 01։20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ երիտասարդը, ով, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, 18-ամյա երիտասարդը և մի խումբ անձինք հանդիպել են Երևան քաղաքի Հովհաննես Հովհաննիսյան փողոցի հարակից զբոսայգում՝ ժամեր առաջ տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Խոսակցության ընթացքում հիշյալ անձանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք:

Կատարվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք։

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պրիգոժինի օդանավը հրթիռակոծվել է. թե՞ օդանավում պայթուցիկ է եղել

Հաջորդը

ՌԴ վարչապետը ժամանել է Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում է հարաբերականորեն կայուն․ ԳՇ պետ

Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում է հարաբերականորեն կայուն, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ։ Ընդ…
Դիտել

Ադրբեջանակն կողմը Մաճկալաշենի բնակչին վերադարձրել է ծեծված վիճակում

Ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը: Այս մասին…
Դիտել

Քննիչը 40.000 դոլար կաշառք է ստացել և խաբեությամբ 5000 դոլար հափշտակել. գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ…
Դիտել

Ադրբեջանի, Արցախի և Նախիջևանի հայ փախստականների հայտարարությունը

2023թ. ապրիլի 29-ին Երևանում կայացած Ադրբեջանի, Արցախի և Նախիջևանի փախստականների «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share