Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում է հարաբերականորեն կայուն․ ԳՇ պետ

Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում է հարաբերականորեն կայուն, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ։ Ընդ որում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ իրավիճակը լարված պահելն է, բայց մեր կողմից գտնվում է հսկողության տակ։ Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: 

Ասրյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում. «Բոլոր առաջացած հարցերը, խնդիրները լուծում ենք պատշաճ մակարդակով: Առաջին հերթին մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղանքում աշխատելու, այնպես էլ երթևեկությունների ժամանակ, և նաև մեր առջև դրված մյուս հարցերի շուրջ համագործակցում ենք: Եռամսյա ժամկետում մեր աշխատանքի արդյունքով ես նաև դիտորդական առաքելությամբ պայմանավորված կարող եմ ասել, որ իրենք իրենց առջև դրված խնդիրը կատարում են»,-ասել է ԳՇ պետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

34 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները

Հաջորդը

Երևանն առաջարկում է ավելացնել ԵՄ դիտորդների թիվը

Առնչվող նյութեր
Դիտել

Կարծելով հակառակորդի ԶՈւ զինծառայող է՝ կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ…
Դիտել

Հայաստանին անհրաժեշտ է նման մոդելի պետականություն, ինչքան շուտ, այնքան լավ. Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը «Գերմանիան խորհրդարանական հանրապետություն է կանցլերի (կառավարության գլուխ) նշանակալից իշխանությամբ և նախագահի շատ թույլ…
Դիտել

Գնել Սանոսյանը ծանոթացել է Գառնի – Գեղարդի վանք ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share