Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը գտնվել հրամանատարական բունկերում

Փաստ չէ, որ Մովսես Հակոբյանը, ով հրապարակել է այդ տեղեկատվությունը, այդ բունկերում գտնվելու իրավունք ուներ։ Այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է գաղտնիության թույլտվություն չունեցող անձը՝ օրինակ, Դավիթ Գալստյանը, հրամանատարական կետում գտնվել, ինչպես նաև իր կինը՝ Աննա Հակոբյանն, այդ օրերին Արցախում գտնվելով, շփումներ ունեցել Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ․

«Դա փաստ չէ, քանի որ ինքն այդ ժամանակ եղել է ՊՆ ռազմական վերահսկողության վարչության պետը և ռազմական դրության պայմաններում իր աշխատավայրում չի գտնվել։ Այս հարցը պե՞տք է քննվի։ Երկրորդ․ ինքը գտնվել է այնտեղ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա պատմեց, թե ինչպես է Մովսես Հակոբյանն, իր աշխատավայրը թողած, ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնելու որոշում կայացրել՝ չունենալով դրա իրավունքը։

Անդրադառնալով հրամանատարական կետի հետ կապված խնդրին՝ վարչապետը պարզաբանեց, որ ուսադիրով լինելը դեռ չի նշանակում, որ բոլոր տեղերում կարող ես լինել։ Խոսելով Աննա Հակոբյանի՝ այնտեղ գտնվելու մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց․ երբ Արցախում պատերազմ է, ինքը չի կարող Երևանում պարապ մնալ, քանի որ այնտեղ՝ Ստեփանակերտում, մարդկանց օգնություն է պետք․ «Իմ կնոջ՝ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ նաև մենք մեր ներկայությունն այնտեղ ապահովենք։ Եվ հընթացս ԼՂ ղեկավարության հետ եղել է շփում ու գաղափար է հնչել, որ գուցե իմաստ ունի, որ 10 րոպեով գնանք, որ հրամկազմը տեսնի, որ Հայաստանի վարչապետի կինը Ստեփանակերտում է»։ 

Ըստ նրա՝ Աննա Հակոբյանը հրամանատարական կետում ընդամենը եղել է 10-15 րոպե։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

2020թ․ սեպտեմբերի 25-ին ինձ զեկուցել են, որ պատերազմի հավանականությունը 30% է. վարչապետ

Հաջորդը

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք.Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աշխատատեղերի ու աշխատավարձերի ցուցանիշներին։ «Պետք է ընդգծեմ, որ 2021 թվականի դեկտեմբերին…
Դիտել

ՀՀ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ չի բանակցում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացից։ Ըստ Միրզոյանի՝ մի…
Դիտել

Պրիգոժինի օդանավը հրթիռակոծվել է. թե՞ օդանավում պայթուցիկ է եղել

ՌԴ Տվերի մարզի բնակիչները տեսանկարահանել են ինքնաթիռի կործանումը, որում, ենթադրաբար, եղել է Եվգենի Պրիգոժինը։ Նկատելի է, որ օդանավը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share