ՀՀ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ չի բանակցում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացից։

Ըստ Միրզոյանի՝ մի կողմից կա խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց, մյուս կողմից Ադրբեջանի՝ գնալով սրվող հռետորաբանություն ու ագրեսիվ գործողություններ. «Վերջին շրջանում ավելի են սրվել թե հայատյացության քարոզը, թե ուղիղ սպառնալիքները։ Հիշում եք՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց անգամ, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, Հայաստանում 29 հազար կմ-ի վրա հանգիստ չեն ապրելու, եթե ամբողջությամբ չընդունեն Ադրբեջանի պայմանները։ Այս ուլտիմատիվ կեցվածքը, հռետորաբանությունը կա, և, միևնույն ժամանակ, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են։ Մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկները, աշխատում ենք դրանց վրա, առաջիկայում կլինեն մեր արձագանքն ու առաջարկները»։

Ըստ Միրզոյանի՝ ագրեսիվ կեցվածքը ոչ թե նպաստում է խաղաղության գործընթացին, այլ խոչընդոտներ է ստեղծում։

Նախարարը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, և կարգավորումները տեղ են գտել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

Միրզոյանը նաև հավելել է, որ ՀՀ-ն չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

Հաջորդը

«Օտար ներկայությունը չի կարող ապահովել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում». Իրան փոխարտգործնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին. քննարկվել է հայ-ֆրանսիական իրավական ոլորտի օրակարգը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը:…
Դիտել

Պապիկյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 1-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր…
Դիտել

Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված կետերը․ Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, հայկական կողմը ժամանակ է խնդրել դրանց ծանոթանալու համար։ Այս մասին…
Դիտել

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share