ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի և դրա հետևանքով մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն։

ՀՀ քննչական կոմիտեում Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ ըստ ստացված ահազանգի՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։

Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոցից է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ որոնցից մեկը 70 տարեկան, մյուսը՝ 66 տարեկան, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն։

Դեպքի վայրում՝ նշված ֆակուլտետի նկուղային հարկում, հայտնաբերվել է 73-ամյա Ժ․ Խ․-ի դին՝ այրվածքներով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

Ձևավորվել է քննչական խումբ, սկսվել է նախաքննություն։

Ներկա պահին քննիչները դեպքի վայրում են՝ իրականացվում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհրաժեշտ այլ անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ՝ կատարվածի պատճառները, դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին ՀՀ քննչական կոմիտեն հընթացս հանդես կգա պաշտոնական տեղեկատվությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սուրեն Պապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Հաջորդը

ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՄԻՊ հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ

Առնչվող նյութեր
Դիտել

Ճապոնիայի կառավարությունը ևս կաջակցի ԼՂ-ից տեղահանվածներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։Հանդիպման…
Դիտել

Ժամանակավորապես փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 27-ի 22:00-ն փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան…
Դիտել

Կառավարությունը հավանություն է տվել Հատիս լեռան վրա Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Կառավարության նախնական գնահատականը դրական է Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի…
Դիտել

Վիգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան

2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Գ.Հասրաթյան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share