Ճապոնիայի կառավարությունը ևս կաջակցի ԼՂ-ից տեղահանվածներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, ինչպես նաև վերջիններիս սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։   

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նախարարության և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի կողմից իրականացվող աշխատանքներին՝ այս համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցության դերը։ Նախարարը նշել է, որ գործընկեր կազմակերպությունների հետ նախարարությունը կշարունակի ակտիվ աշխատանքներ իրականացնել տեղահանված անձանց խնդիրների համատեղ կարգավորման նպատակով։ 

Մասանորի Ֆուկուշիման վշտակցություն է հայտնել ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ և նշել, որ Ճապոնիայի կառավարությունը ևս պատրաստակամ է անհրաժեշտ ջանքեր ներդնել և աջակցել՝ տեղահանված անձանց սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փրկարարները մարդասիրական օգնություն են ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված 2425 քաղաքացու

Հաջորդը

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

2023 թվականի համար Հայաստանը կունենա 4.4 տոկոս տնտեսական աճ․ ՀԲ կանխատեսումը

Համաշխարհային բանկը 2023 թվականի համար Հայաստանում կանխատեսում է 4.4 տոկոս տնտեսական աճ՝ իր նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացնելով 0.3…
Դիտել

Այսօր քանդման աշխատանքներ կիրականացվեն Երևանի ալրաղացի շենքում

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր քանդման աշխատանքներ կիրականացվեն ալրաղացի շենքում։  «Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի…
Դիտել

Պեմզաշենի դաժան դեպքի բացահայտման մանրամասները. ոստիկանության անդրադարձը (տեսանյութ)

2022 թվական։ Նոյեմբերի 9։ Աշխատանքային հերթական օր։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում բոլորն իրենց առօրյա աշխատանքով էին զբաղված, դպրոցում…
Դիտել

ՌԴ ՊՆ-ն հրադադարի խախտում է արձանագրել Ղարաբաղի Մարտունու շրջանում

Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի տեղեկատվական հաղորդագրության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share