«Երևանի էլեկտրատրանսպորտ»-ի հավաքակայանը կհամալրվի ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներով

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Եվս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներ ձեռքբերման մրցույթը կայացել է: 

Համայնքային հավաքակայանը կհամալրվի նաև 171 նոր ավտոբուսով: Գործընթացն այս պահին պայմանագրերի կնքման փուլում է: 

Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսներով: Նախագիծը կյանքի կոչելու համար միջազգային գործընկերների հետ բանակցություններ են ընթանում: 
«Նոր ու ժամանակակից շարժակազմերի ձեռքբերումը մեր տրանսպորտային ցանցի կարևորագույն բաղադրիչներից է: Գալիք տարի լրանում է «Հիգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման ժամկետը և այդ ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն, ունենք խնդիր նաև մասնավոր գծերի առումով՝ դրանք էլ ունեն փոխարինման կարիք և այս 250 ավտբուսներով մենք, կարելի է ասել, ամբողջապես փակում ենք տրանսպորտային ցանցի պահանջարկը: Այս տարի կշարունակվի ավտոբուսային գծերի առանձնացումը, որն էապես կրճատելու է հասարակական տրանսպորտից օգտվող մարդկանց տեղաշարժի ժամանակը: Հաջորդ քայլն, իհարկե, տոմսային համակարգի ամբողջական ներդրումն է, որը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր: Փուլային այդ փոփոխությունը՝ կանխիկ վճարելուց դեպի անկանխիկ եղանակ, արդեն այսօրվանից պետք է սկսել, պետք է ճանապարհային այդ քարտեզը հասկանալ»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:  

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15 500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։ Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ավարտված է: Հանձնարարվել է նախագծի իրագործումը կազմակերպել այնպես, որպեսզի 2027թ. Երևանում նախատեսվող տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն անցկացվի հենց նոր մարզադպրոցում: Մարզական կառույցը համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին` մարզումներն ու միջազգային մրցաշարերը կազմակերպելու համար: 

Շարունակվում է Երևանյան լճի հարակից հատվածի կանաչապատումը: Տարածքը կառանձնանա նոր լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, ձևավորումը կիրականացվի տեղանքին համահունչ:  

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է: Հանգստի գոտում  կձևավորվի տարածքին համահունչ միջավայր՝ ջրավազաններով, շատրվանային համալիրով, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգով, կտեղադրվեն նստարաններ:  

Մասնավոր մանկապարտեզների փորձն ուսումնասիրվում է՝ համայնքային նախակրթարաններում տեղայնացնելու նպատակով: Հանձնարարվել է, բարեփոխումներին ու ոլորտին հատկացվող աջակցությանը զուգահեռ, մեծացնել պահանջներն ու մանկապարտեզներում հստակեցնել վերահսկողական  մեխանիզմները: 
«Համայնքային բոլոր մանկապարտեզները պետք է տեսախցիկներ ունենան: Երևանի քաղաքապետարանը պետք է համոզված լինի, որ մանկապարտեզներում երեխաների համար ունենք բարենպաստ միջավայր»,- ընդգծել է քաղաքապետը: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա. ՊՆ

Հաջորդը

ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք դրանից հետևություններ ենք անելու, արդեն արել ենք. ՀՀ ԱԺ նախագահը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքներին

Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքներին, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը դժգոհ…
Դիտել

Սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն դեռ չկա. ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը  հայտարարել է, որ եթե սահմանազատման վերաբերյալ կողմերի միջև արձանագրվի պայմանավորվածություն, այդ մասին երկուստեք…
Դիտել

Փաստաբանները գործադուլ են հայտարարել

Փաստաբանների պալատն այսօր գործադուլ է հայտարարել. մեկ օրով փաստաբանները հրաժարվում են իրականացնել իրենց լիազորությունները։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share