Սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն դեռ չկա. ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը  հայտարարել է, որ եթե սահմանազատման վերաբերյալ կողմերի միջև արձանագրվի պայմանավորվածություն, այդ մասին երկուստեք կհայտարարվի․ «Կա աշխատակարգով սահմանված կետ․ քանի դեռ չկան պայմանավորվածություններ, դրանց մասին հրապարակումներ և հավելյալ մեկնաբանություններ չեն լինում»,- ասել է նա։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ փոխնախարարը նշել է. «Մենք մեր դիրքորոշումը հանրայնացրել ենք, ընթացքի մեջ են աշխատանքները, քննարկումներ կան, դրանց մասին կլինեն համապատասխան հայտարարություններ, երբ լինեն ձեռք բերված վերջնական պայմանավորվածություններ․ հանրությունը կտեղեկացվի»։

Կոստանյանը, լրագրողի հարցին, թե երբ պետք է վերադարձվեն Ադրբեջանի պահանջած չորս բնակավայրերը, ասել է. «Ժամկետներ չկան»։

Փոխնախարաը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ սահմանները շատ պարզ են. Կոստանյան

Հաջորդը

Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Գրիգոր Մինասյան

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանը հարգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները․ Իրանի ԱԳՆ 

Իրանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությանը։ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ…
Դիտել

ԱՄԷ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել են տարբեր բնագավառներում փոխշահավետ գործակցության զարգացման հնարավորություններին

Սեպտեմբերի 7-ին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող…
Դիտել

Արևմուտքը Ռուսաստանի սահմանների մոտ կոնֆլիկտներ է հրահրում. Լավրով

Ռուսաստանն իր ռազմաքաղաքական և դիվանագիտական ​​պլանավորման մեջ հաշվի է առնում իր սահմանների մոտ հակամարտություններ հրահրելու՝ Արևմուտքի փորձերը. այդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share